
Արդարացման դատավճիռ է կայացվել
Անցյալ տարվա ամառվանից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, քննության էր առնում քրեական գործն ըստ մեղադրանքի Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի գործադիր տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելը:
Բժիշկը մեղադրվում էր հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունները միտումնավոր խեղաթյուրելու մեջ, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, պետական բյուջե պակաս էր վճարել 5 մլն 138 հազար 800 դրամ:
Դատաքննության ընթացքում ապացուցեց, որ հարկային մարմնինն է սխալ ակտ կազմել:
Դեկտեմբերի 21-ին մինչ դատարանի`խորհրդակցական սենյակ հեռանալը Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Արթուր Պողոսյանը հրաժարվեց Ռոբերտ Չիլինգարյանի դեմ ներկայացված մեղադրանքից: Իր որոշումը հիմնավորելով` նշեց, որ դատաքննության ժամանակ Ռոբերտ Չիլինգարյանի արարքում հանցագործության հատկանիշ չի հայտնաբերվել:
Վերջինիս շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Թումանյանը չառարկեց դատախազի միջնորդության դեմ: Փաստաբանը, սակայն, նկատեց, որ մեղադրանքի կողմը նման եզրակացության պետք է հանգեր մինչև մեղադրական եզրակացությունը հաստատելն ու գործը դատարան ուղարկելը:
Արդյունքում դատարանն արձակեց արդարացման դատավճիռ:
Մեկնաբանել