
Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ին, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին' արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 9-ի ցերեկը նույնքան կնվազի, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում նոյեմբերի 7-ին, 9-10-ը սպասվում է անձրև, 8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան' 21.10C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան' -4.90C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան' 7.30C
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել