HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Հարությունյանը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության 6-րդ համաժողովին

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի հրավերով պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նոյեմբերի 1-3-ը Տոկիոյում մասնակցել է ՀՄԿ տեխնոլոգիաների և նորարարությունների 6-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լչատվական ծառայությունը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են սահմանային հսկողության օժանդակման տեխնոլոգիական լուծումները, նորարարությունների կիրառման լավագույն փորձը, քննարկվել են տեխնոլոգիական զարգացումները և արդիական լուծումները, որոնք նախատեսված են մատակարարման գլոբալ շղթաների անվտանգության համար:

Համաժողովին մասնակցել են ՀՄԿ 100-ից ավելի անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներ, մոտ 500 միջազգային պատվիրակներ՝ աշխարհի տարբեր պետական գործակալությունների ներկայացուցիչներ, տեխնոլոգիական մատակարարներ, գիտահետազոտական ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների, խորհրդատվական գործակալությունների և գործարար այլ միջավայրի ներկայացուցիչներ:

Զուգահեռաբար կազմակերպվել է նաև ցուցահանդես, որտեղ ներկայացվել են մաքսային հսկողության սարքավորումներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter