
ՍԱՊԾ-ն կասեցրել է մսամթերք արտադրող ընկերության գործունեությունը
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգությա պետական ծառայությունից տեղեկացնում են, որ վերահսկողական աշխատանքների շրջանակում կասեցրել է Երևանում գործող «ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը:
Իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ մսամթերք արտադրող ընկերությունում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող մի շարք պահանջներ: Բացի այդ, չի իրականացվել մսի և մսամթերքի լաբորատոր հսկողություն՝ մանրէաբանական ցուցանիշներով:
«ԷԴ-ՄԻԹ» ՍՊԸ-ի տնօրենը պարտավորվել է արտադրամասի սանիտարահիգիենիկ վիճակն ու մսամթերքի արտադրության գործընթացը համապատասխանեցնել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի պահանջներին:
Խախտումները վերացնելու համար տրվել է ժամկետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել