HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Արթուր Բաղդասարյանը երկրորդ կամպանիան է պատրաստվում սկսել

«Հրապարակի» տեղեկություններով` Արթուր Բաղդասարյանն ավանդների վերադարձից հետո երկրորդ մեծ սոցիալական կամպանիան է պատրաստվում սկսել։ Խոսքը համատիրությունների պարտքերի մասին է։ Նրա հանդիպումների ժամանակ մարդիկ բողոքում են, որ համատիրություններին մեծ գումարներ են պարտք, որոնք չեն կարողանում վճարել։

Նա հանձնարարել է իր աշխատողներին ուսումնասիրել համատիրություններին վերաբերող օրենսդրությունը և գտնել մարդկանց այդ պարտքերից ազատելու օրինական ճանապարհը։ 

 

Մեկնաբանություններ (1)

Քաջիկ
Ընտրարշավների փորձառու մարտիկը խնդիրը սխալ է ձևակերպել. Նախ պետք է պարզել, թե այսպես կոչված համատիրությունները որքանո՞վ են օրինական, արդյո՞ք օրենքով սահմանված ընթացակարգով են դրանք հիմնադրվել, և արդյո՞ք քաղաքացիների վզին դրված շինծու պարտքերը որևէ աղերս ունեն օրենք հասկացության հետ: Եթե Արթուր Բաղդասարյանը իրոք ցանկություն ունի որևէ օգտակար գործ անել հասարակության համար, այլ ոչ թե փորձում է զբաղվել ձայնաորսով, կարող է խորանալ խնդրի մեջ և տեսնել, թե ինչ ողբալի վիճակ է տիրում այս ոլորտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter