
Ուսանողները պահանջում են պահպանել ակադեմիական տարկետման իրավունքը (լուսանկարներ)
Նարեկ Ալեքսանյան
Մի քանի հարյուր ուսանող և նրանց սատարող քաղաքացիներ այսօր նույնպես դուրս էին եկել դասադուլի՝ պահանջելով պահպանել տարկետման իրավունքը, որը, ըստ նոր՝ «Զինվորական ծառայության մասին» օրենքի, վերանալու է։ Ուսանողներն առավոտյան հավաքվել էին ԵՊՀ բակում։ Շրջելով համալսարանի ֆակուլտետների մոտով՝ նրանք երթով քայլեցին դեպի կրթության և գիտության նախարարություն, որտեղ ներկայացուցչական խմբով հանդիպեցին նախարար Լևոն Մկրտչյանին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել