HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». որոշումը չկա

Իջեւանի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղալումյանը երեկ փորձել է անցնել քաղաքապետի պարտականությունների կատարմանը, սակայն հանդիպել է խոչընդոտի. նրան ասվել է, որ իր լիազորությունները մեկնարկում են դեկտեմբերի 25-ից։ 

Ղալումյանը, սակայն, փաստարկում է, որ գործող քաղաքապետ Վ. Ներսիսյանի լիազորությունները պետք է ավարտվեն դեկտեմբերի 21-ին, քանի որ նա չորս տարի առաջ այդ օրն է ստանձնել պաշտոնը։

Այդպես է, թե՝ ոչ, կարող է ասել Տավուշի մարզի թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը։ Վերջինս, սակայն, «ՀԺ» թղթակցին ասել է, որ նախորդ ընտրություններում Վարուժան Ներսիսյանի հաղթանակի մասին որոշումն արխիվում չեն գտնում, չկա։ Դա չպե՞տք է Ձեզ մոտ լիներ, «ՀԺ» թղթակիցը հետաքրքրվել է Սարգսյանից։

«Ճիշտն ասած՝ մեզ մոտ պետք է լիներ, բայց, ցավոք սրտի, չկա, չի պահպանվել, չկա արխիվում, ոչ մի տեղ չի երեւում։ Հիմա գրություն ենք պատրաստում եւ ԿԸՀ, եւ մարզպետարան, որ տեսնենք իրենց մոտ էդ որոշումը պահպանվե՞լ է, թե՞ ոչ»,- պատասխանել է նա։

Այսուհանդերձ, Վարդան Ղալումյանը հույս ունի, որ այսօր մարզպետարանի ներկայացուցիչներն իրեն կներկայացնեն քաղաքապետարանի աշխատակազմին և քաղաքապետի լիազորություններին անցնելու հնարավորություն կտան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter