HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Գլենդելից 2 հրշեջ մեքենա է ստացել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մեքենաների ավտոպարկը համալրվել է ամերիկյան արտադրության Pierce մակնիշի երկու մեքենայով՝ 2 տ ջրատարողությամբ, պարամեդիկական և հրշեջ-փրկարարական բլոկով, հագեցած երկճյուղ և եռաճյուղ փողրակներով:

Նախարարությունը հիշեցնում է, որ վերջերս ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի, ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի ու Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշինի հանդիպման ընթացքում քննարկվել էր Գլենդել քաղաքի կողմից, որպես նվիրատվություն, Հայաստանի ԱԻ նախարարությանը 2 հրշեջ-փրկարարական մեքենա, հատուկ հրշեջ-փրկարարական հագուստներ և պատգարակներ հատկացնելու հարցը: Խոստացված ավտոմեքենաները և գույքը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնվել են այսօր:

«ՀՀ ԱԻ նախարարությունը և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի միջև համագործակցությունը նոր մեկնարկ է ստացել՝ խորացնելով արտակարգ իրավիճակների կառավարման տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրագործումը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter