Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը
Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Այս մասին հայտնում է Հայաստանի նախագահի president.am կայքը:
Այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի նախագահի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Նախագահի նստավայրում կայանալիք հայ-մոլդովական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Իգոր Դոդոնը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Մոլդովայի նախագահը կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի շախմատի ակադեմիա: Նախագահ Դոդոնը նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լուսանկարը' kremlin.ru / wikipedia.org
Մեկնաբանել