HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրացուցիչ միջոցներ կուղղվեն սրտի վիրահատության ծառայությունների մատուցմանը

Հայաստանի քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով սրտի վիրահատության ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական gov.am կայքը:

Ըստ այդմ, նախատեսվում է նվազեցնել որոշ ծրագրերի ընդհանուր միջոցները և դրանք ուղղել սրտի վիրահատության ծառայությունների մատուցմանը, քանի որ տարեցտարի պահպանվում է դրանց հրատապությունը և փաստացի գերակատարումների մեծ ծավալը։ Նախատեսվում է նվազագույնի հասցնել բյուջետային միջոցների հաշվին ցածր արդյունավետությամբ ծրագրերի իրականացումը:

Առաջարկվում է նվազեցումների հաշվին «Սրտի վիրահատության ծառայություններ» ծրագրի ընդհանուր միջոցներն ավելացնել 194,477.6 հազար դրամով, որի շրջանակում մինչև 2017 թ. ավարտը հնարավոր կլինի փոխհատուցել լրացուցիչ 220 սրտի վիրահատություն:

Ի պատասխան վարչապետի հարցին՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ սրտի վիրահատության ծառայությունների գների նվազեցման առումով աշխատանքները շարունակվում են: Ըստ նախարարի՝ նախատեսվում է դեկտեմբերի սկզբներին առաջարկել գնային նոր բանաձև, որը կիրառության մեջ կդրվի հունվարից: 

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է Հայաստանում վերահսկել մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված վարակների առաջացումը: Մասնավորապես, որպես արգանդի վզիկի քաղցկեղի համալիր միջոցառումների առաջնային օղակ, կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը՝ նպաստելով կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության և մահացության կրճատմանը: Հիմնավորման համաձայն` Հայաստանում 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ներդրումով հնարավորություն կընձեռվի ամբողջական դարձնել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի համալիր կանխարգելիչ միջոցառումները: Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (ԳԱՎԻ) հավանություն է տվել առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: ԳԱՎԻ-ն Հայաստանին կտրամադրի պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter