HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում հյուրանոցային նոր համալիր և սպասարկման կենտրոններ կկառուցվեն

Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նախկին «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով կտրամադրվի «Բասենի Գովք» ՍՊԸ-ին` տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով: Այս մասին տեղեկացնում է Կառավարության պաշտոնական կայքը:

Հիմնավորման համաձայն՝ վարչապետի մոտ կայացած մարզային ներդրումային ծրագրերի քննարկման արդյունքներով հավանության է արժանացել Գյումրի քաղաքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման ներդրումային ծրագիրը, որով նախատեսվում է նախկին «Շիրակ» հյուրանոցի և նրան հարող տարածքում կառուցել նոր հյուրանոցային համալիր և սպասարկման կենտրոններ:

Ծրագրով նախատեսվում է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում և 100-150 աշխատատեղերի ստեղծում: Ընկերությունը պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում տարածքը կվերադարձնի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter