HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն երկու մանկապարտեզում կասեցրել է հանրային սննդի կազմակերպման գործառույթը

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փոխանցում է, որ պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը:

Ստուգումների արդյունքում ծառայությունը երկու մանկապարտեզներում էլ բացահայտել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ. չեն պահպանվել սննդամթերքի հիգիենային ներկայացվող տեխնիկական կանոնակարգի պահանջները: Մասնավորապես, նախադպրոցական հաստատություններում խոհանոցները չեն եղել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, ապահովված չեն եղել անհրաժեշտ գույքով կամ լվացման-ախտահանման հնարավորություններով, չեն տարվել վնասատուների դեմ պայքարի կանխարգելիչ աշխատանքներ և այլն:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումների վերացման համար սահմանել է ժամկետ. բոլոր հանձնարարականները կատարելուց հետո միայն նշված հաստատություններում կթույլատրվի վերագործակել խոհանոցների գործունեությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter