HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերահաստատվել է «Վճռական աջակցություն» առաքելությանը հայկական կողմի ներգրավվածության հանձնառությունը

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային և տարածաշրջանային ջանքերն ու առաքելության շարունակականությունը։ Հայաստանի պատվիրակության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` մինչև «Վճռական աջակցություն» առաքելության ավարտը առանց էական սահմանափակումների Հայաստանի զորախմբի պահպանման վերաբերյալ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter