HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարի տեղակալն ընդունեց Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նախագահին

Նոյեմբերի 9-ին արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնշտրյոմին։

Արտաքին գործերի նախարարի անունից ողջունելով ԵԽ բարձրաստիճան հյուրին` Կարեն Նազարյանը կարևորեց Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում Կոնգրեսի տրամադրած փորձագիտական աջակցությունը, ի թիվս այլոց` 2016թ. հունիսին ստորագրված Ճանապարհային քարտեզի շրջանակներում։ Նա անդրադարձ կատարեց տեղական ժողովրդավարության ոլորտում Եվրոպայի խորհրդի օժանդակությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարներին:

Հանդիպմանը քննարկվեց նաև Եվրոպայի խորհրդի և մասնավորապես, ԵԽ Կոնգրեսի հետ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք բարձր գնահատվեց կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունը՝ արձանագրելով ԵԽ շրջանակներում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման հետևողականությունը և դինամիկ ընթացքը։
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter