HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Մանուկյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության վարչապետի՝ առևտրի և ներդրումների հարցերով ներկայացուցչին

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից փոխանցում են, որ նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով ներկայացուցիչ Մարկ Փրիթչարդին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆորնուորթը: Քննարկվել են էներգետիկայի և ընդերքի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանում Միացյալ Թագավորության վարչապետի առևտրի և ներդրումների հարցերով ներկայացուցչի  նշանակման փաստը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը։ Հյուրերի խնդրանքով Աշոտ Մանուկյանը ներկայացրել է ոլորտի գերակայությունները։ Նշվել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով խնդիր է դրված առաջիկա մի քանի տարիներին ներքին վերակագնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության տեսակարար կշիռը հասցնել սպառման 50 տոկոսին։

«Այդ առումով առաջնային է համարվում հատկապես արևային և ջրային ռեսուրսների առավելագույնս օգտագործումը»- նշել է նախարարը։

Գերակայությունների թվում Աշոտ Մանուկյանն առանձնացրել է նաև ընդերքի ոլորտը, որտեղ առաջին քայլերն են արվում «պատասխանատու» հանքարդյունաբերության քաղաքականության ներդրման համար։

«Այստեղ խնդիր ունենք ներգրավելու այնպիսի ներդրողների, ովքեր պատասխանատու վերաբերմունք կդրսևորեն ոլորտի նկատմամբ»- ասել է Աշոտ Մանուկյանը։

Նախարարը հյուրերին տեղեկացրել է տնտեսության այդ ճյուղում իրականացվող քայլերի և սպասվող նախաձեռնությունների մասին։

Կարևորվել է համագործակցությունը նաև կադրերի պատրաստման ոլորտում։  

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարկ Փրիթչարդը հաճելի է համարել լսել արտաքին հատվածից ներդրումներ ներգրավելու ուղղությամբ Հայաստանի կառավարության նպատակադրումների մասին։ Նշվել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է մեր երկրի հետ առևտրաներդրումային ոլորտներում համագործակցությամբ։   

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները հետագա փոխգործակցության ուղղությամբ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter