HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի մոտ տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել անտառային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ քննարկվել են, մասնավորապես, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություններին (օպտիմալացում, ինքնուրույնության և պատասխանատվության բարձրացում, պատասխանատուների շրջանակի հստակեցում) վերաբերող հարցեր: 
Վարչապետը նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում «Հայանտառ»-ը պետք է ունենա տրամաբանական կոնֆիգուրացիա և դառնա առավել արդյունավետ գործող կառույց:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ աշխատանքային խմբի ձևաչափով սեղմ ժամկետում լրացուցիչ քննարկել բոլոր տարբերակները և ներկայացնել «Հայանտառ»-ի առավել օպտիմալ կառուցվածքի ու աշխատանքային ծրագրի վերաբերյալ առաջարկություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter