
Պլանային ջրանջատում Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում նոյեմբերի 10- ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 10-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Երվանդ Քոչար փող. 19, 21, 23 համարների ջրամատակարարումը:
Նոյեմբերի 10-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել