HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վատնման եղանակով խոշոր չափի գումարի հափշտակություն Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը բացահայտել է Կրթության և գիտության նախարարության «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Ռ. Ս. կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Այս մասին հաղորդում է դատախազությունը:

Ըստ տարածված մամուլի հաղորդագրության` Շ. Ս.-ն նույն դպրոցում ձևակերպված է եղել որպես սոց. մանկավարժ, 2015 թվականի մայիսից մինչև 2016 թվականի հունիսի վերջ չի հաճախել աշխատանքի, որից շուրջ 4 ամիսը բացակայել է ՀՀ-ից: Սակայն պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատավարձի ցուցակների հիման վրա կազմված վճարային տեղեկագրերում նրա անվան դիմաց ստորագրել է այլ անձ և տնօրեն Ռ. Ս.-ի կողմից դուրս է գրվել աշխատավարձ ու վատնման եղանակով հափշտակվել:

Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով խոշոր չափի գումարի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2017թ. նոյեմբերի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունն իրականացնում է Քննչական կոմիտեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter