HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նիստի չեղարկումը դասադուլ հայտարարած ուսանողները համարում են իրենց հաղթանակը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծի քննարկման նիստն ասօր տեղի չունեցավ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլը շարունակեցին ԱԺ-ի դիմաց: Շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը նիստի չեղարկումը հաղթանակ է համարում: Համոզված է` իրենք փոփոխությանը չհավատացողներին մեծ հարված են հասցրել. «Այսօր գրանցվեց շատ մեծ հաջողություն: Այն բոլոր խոսքերը, թե հնարավոր չէ ազդեցություն ունենալ օրինագծի ընդունման վրա, կարող ենք դնել կասկածի տակ»:

Շարժման մասնակից Լևոն Չուկագլյանը վստահեցրեց, որ նիստի հետաձգումը որևէ կերպ չի ազդելու իրենց հետագա ծրագրերի վրա. «Մենք նիստին օրենքի շրջանակներում մեր ներկայացուցիչների օգնությամբ փորձել ենք ներկա գտնվել: Բայց քանի որ բացականեր են եղել, քվորում չի ապահովվել, մեր ներկայությունն էլ չի եղել: Փորձում ենք պատգամավորներին մեր կոչերով ցույց տալ, որ մենք այստեղ ենք ու պայքարելու ենք մինչև վերջ»:

Նախաձեռնության անդամները վաղվանից սկսելու են աշխատել տարբեր կառույցների հետ` փորձելով ստեղծել միասնական փաթեթ. «Մենք արդեն ստացել ենք մի շարք առաջարկություններ: Հենց վաղվանից սկսելու ենք իրենց մտահոգությունը հայտնած տարբեր անհատների, կազմակերպությունների տեսակետները քննարկել ու մշակել: Այդ կառույցները հիմնականում կրթական-մշակութային ուղղվածության են: Ունենալու ենք տարբեր ձևաչափերի հանդիպումներ թե բանախոսների հետ, թե կազմակերպությունների: Դրանց կմասնացեն նաև ուսանոները», - ասաց Դավիթ Պետրոսյանը: Հարցին, թե արդյոք պատգամավորների` նիստին չներկայանալը դիտավորություն են համարում, վերջինս պատասխանեց. «Թողնենք, թող պատգամավորները հիմնավորեն, թե ինչու ներկա չեն եղել քննարկմանը: Այժմ որակավորումներ տալը մեր կողմից սխալ կլինի»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը լրագրողների հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ հասարակությունը փորձում է վարկաբեկել քաղաքացիական շարժումները. «Մեր հասարակության ամենամեծ ցավն այն է, որ մենք երբեք մեր ուժերին չենք հավատում: Ուղղորդվում է այս շարժումը, թե չի ուղղորդվում, հարցը մեկն է`երիտասարդների պահանջը ճի՞շտ է, թե՞ սխալ: Եթե մտնենք, սկսենք վարկաբեկել, որևէ բանի չենք հասնի: Ես ասեկոսեների չեմ ուզում հավատալ»:

Դասադուլ իրականացնողները շաբաթ և կիրակի քննարկելու ենառաջիկա քայլերը, որից հետո պարզ կլինի` երկուշաբթի դասադուլ լինելու է, թե ոչ:

Նելլի Պետրոսյան

Մեկնաբանություններ (1)

Նշան
Չեմ հասկանուն, եւ հիղինակը չի բացատրում, թե ուսանողները ոնց են հաղթանակ համարել այսօրվա Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծի քննարկման նիստը տեղի չունենալը։ Այսօր չեղավ, վաղը կլինի․ի՞նչ հաղթանակ։ Այսինքն ինչ, պատգամավորները ուսանոնղների ճնշման տակ չե՞ն ներկայացել։ Անհասկանալի լավատեսություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter