HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թերացումներ Մալաթիա-Սեբաստիայում. սանմաքրման ձեռնարկության տնօրենն ազատվել է աշխատանքից

Այսօր հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանւը գոհունակությունը է հայտնել վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին մայրաքաղաքում տեղացած ձյան մաքրման եւ ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքների հետ կապված:

Քաղաքապետը միաժամանակ հանձնարարել է սանմաքրման եւ կանաչապատման ձեռնարկությունների հետ համատեղ մինչեւ օրվա վերջ կազմակերպել մայթերի ու կանգառների, երկրորդական փողոցների, բակային տարածքների, աստիճանավանդակների ձյան մաքրման աշխատանքները, ինչպես նաեւ շուրջօրյա աշխատանքային գրաֆիկ սահմանել եւ պատրաստ լինել առաջիկայում սպասվող հնարավոր տեղումների հետեւանքներն արագ վերացնելու համար:

Հատկանշելով օպերատիվ շտաբի կողմից ողջ գիշերվա ընթացքում իրականացրած աշխատանքը, որին քաղաքապետն անձամբ է հետեւել, նշվել է,  որ մասնակի թերացումներ են  նկատվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Վիճակը  շատ արագ շտկվել է, սակայն արդյունքում սանմաքրման ձեռնարկության տնօրենն ազատվել է աշխատանքից:

«Տեղումների ժամանակ քսանչորս ժամ շարունակ ոչ միայն պետք է հետեւենք աշխատանքների օպերատիվ կազմակերպմանը, այլեւ կանգնեք սանմաքրման աշխատակիցների կողքին: Աղ ու ավազը խնայել պետք չէ: Ճանապարհները պետք է լինեն անցանելի, բնակիչը ձյան մաքրման հետ  կապված դժգոհություն չպետք է ունենա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ ռեսուրսները բավարար են աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար, թերացումների դեպքում պատասխանատուները կպատժվեն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:                   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter