Երկու չեմպիոն, մեկ փոխչեմպիոն, երկու բրոնզե մեդալակիր
Նոյեմբերի 9-ից 13-ը Սոչիի «Այսբերգ» արենայում անցկացված սամբոյի աշխարհի 2017թ. առաջնությունում հայ մարզիկները նվաճեցին 5 մեդալ՝ 2 բրոնզ, 1 արծաթ և 2 ոսկի: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան;
Պատվո երրորդ հարթակին կանգնեցին մարզական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը, 100 կգ քաշային Արսեն Խանջյանը, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշայինների մրցապայքարում և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Մարտական սամբոյի նույն քաշային կարգում էլ լավագույնը Գրիգոր Մխիթարյանն էր, ով նույնպես դաձավ աշխարհի չեմպիոն, իսկ Վաչիկ Վարդանյանը /68 կգ/ պարտվեց միայն եզրափակչում և արժանացավ արծաթե մեդալի:
Հայաստանի հավաքականը գրավեց երրորդ տեղը թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյի թիմային հաշվարկով:
Հավաքական թիմը ժամը 16.30-ին ժամանելու է «Զվարթնոց» օդանավակայանում:
Մեկնաբանել