HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսին՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի հայ-բրազիլական հարաբերությունների առավել ընդլայնմանն ու խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բրազիլիայի դեսպանը նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի իր առաքելության ընթացքում՝ տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի` բարձրաստիճան այցերի կազմակերպման, միջազգային կառույցներում համագործակցության խորացման, ատևտրատնտեսական կապերի աշխուժացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter