HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը

Նոյեմբերի 13-ին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցության փորձագիտական պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Հանդիպման ընթացքում աշխատանքային խումբը ներկայացրեց Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կարիքների վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու դրանց հիման վրա ծառայության արդիականացման և բարեփոխման ճանապարհային քարտեզը:

Շնորհակալություն հայտնելով փորձագիտական պատվիրակությանը կատարված աշխատանքի համար՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ արդիականացման արդյունքում Հիդրոմետ ծառայությունը պետք է կարողանա որակյալ ծառայություններ մատուցել հանրությանը:

Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի ղեկավար Վլադիմիր Ցիրկունովն էլ իր խոսքում շեշտեց, որ Հիդրոմետ ծառայության հզորացումը պետք է դիտարկել որպես ընդհանուր հանրային շահ:

Մասնավորպես ճանապարհային քարտեզով նախատեսվում է տեխնիկակական վերազինում, կառավարման համակարգի բարելավում, կադրերի վերապատրաստում: Արդիականացման արդյունքում էականորեն կբարելավվի Հիդրոմետ ծառայության շահառուներին տրամադրվող ծառայությունների որակը: Ներկայումս Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ անցկացվող Հիդրոմետ ծառայության աշխատակիցների վերապատրաստումը որակյալ կադրային բազա կստեղծի հետագա բարեփոխումների համար:

Նախատեսվում է 2018թ. գարնանը կազմակերպել միջազգային դոնորների համաժողով` Հիդրոմետ ծառայության արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter