HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիլիջան ֆրոլովայի» հանդեպ հարուցվել է վարչական վարույթ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ այսօր հարուցվել է վարչական վարույթ՝ «Էմ Այ Բի Քոնսալթինգ» (Դիլիջան ֆրոլովա ապրանքանիշ) ընկերության հանդեպ:

Հանձնաժողովը հայտնում է, որ վարչական վարույթը հարուցվել է մրցակից ընկերության՝ «Դիլիջան հանքային ջրի գործարանի դիմում-բողոքի հիման վրա: Ըստ բողոքի բովանդակության` «Դիլիջան ֆրոլովան» նմանակում է «Դիլիջան»  հանքային ջրի արտադրանքը, ինչը սպառողների շրջանում առաջացնում է մոլորություն և շփոթություն:

Ըստ բողոքող կողմի` խանութներում վաճառվում է ապակյա նույն տարաներով, նույն գունային համադրությունն ունեցող պիտակներով հանքային ջուր այն դեպքում, երբ իրենք դեռևս 2009 թվականին Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել են Դիլիջան ապրանքային նշանը: Ըստ բողոքի`  մրցակից ընկերության նման վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է:

«Դիլիջան» հանքային ջրի գործարանը մրցակցային մարմնից խնդրում է վարչական վարույթի շրջանակներում լուծում տալ խնդրին և արգելել իրենց պատկանող ապրանքային նշանի օգտագործումն ու իրենց արտադրանքի նմանակումը:

լուսանկարը' ecopack.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter