HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով խախտում են օրենքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի հետ ուղիղ առնչություն ունեցող «Ֆինլեգալ-Կոնսալտ» ՓԲԸ-ն խախտում է օրենքը: Ընկերության՝ Արշակունյաց պողոտայում գտնվող գրասենյակի մոտ Երեւանի քաղաքապետարանը կահավորել է վճարովի ավտոկայանատեղի, այսպես ասած՝ «կարմիր գծեր»:

Ընկերությունը, դատելով համապատասխան ցուցանակի բացակայությունից, չի վճարել ավտոկայանատեղիից օգտվելու դիմաց սահմանված տեղական տուրքը, սակայն «Ֆինլեգալ-Կոնսալտ»-ի աշխատակիցները խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, տարբեր իրեր են տեղադրում կարմիր գծերի տարածքում, ընկերության ղեկավար կազմի համար կայանատեղի ապահովելու նպատակով:

Այսօր առավոտյան փորձեցի ավտոմեքենան կայանել «Ֆինլեգալ-Կոնսալտ» ՓԲԸ -ի հարեւանությամբ, սակայն տարածքը «ղեկավարության համար» փակված էր փայտե արկղով եւ ջեռուցման համակարգի սեկցիայով: Ընկերության աշխատակիցը փորձեց խոչընդոտել` ասելով, որ սա վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանի օֆիսի կայանատեղին է: Հետաքրքրվեցի, թե ինչու՞ ցուցանակ չկա այն մասին, որ ընկերությունը վճարել է տեղական տուրքը եւ այդպիսով կայանատեղին օգտագործելու իրավունք ձեռք բերել: «Երկու օրից քաղաքապետարանից կբերենք ցուցանակը»,- պատասխանեց աշխատակիցը:

Խոսակցությունը վերածվեց վիճաբանության: Հարցին, թե ի՞նչ իրավունքով է փակել ավտոկայանատեղին, «Ֆինլեգալ-Կոնսալտ»-ի աշխատակիցն ասաց. «Փակել եմ, որ ձեր նմանները էստեղ չկանգնեն»:

Նա սպառնաց. «Սա Հայկ Դավթյանի օֆիսն է: Հիմա մեքենայիդ համարները կնկարեմ»: Հայկ Դավթյանի ընկերության գրասենյակի ենթադրյալ պահակը հանեց բջջային հեռախոսը եւ լուսանկարեց իմ ավտոմեքենայի պետհամարանիշները: 

Միջադեպի վերաբերյալ տեղեկացրի Ճանապարհային ոստիկանությանը` տեղեկացնելով, որ «Ֆինլեգալ-Կոնսալտ» ՓԲԸ -ն խախտում է ՃԵ կանոնները: Ավելի ուշ գրասենյակին է մոտեցել ՃՈ հերթապահ ավտոմեքենան եւ հանձնարարել վերացնել խախտումը՝ փողոցից հեռացնել երթեւեկությանը խոչընդոտող նյութերը: Նաեւ պարզվել է, որ վարչապետի գլխավոր խորհրդականի ընկերությունն իրականում չի վճարել տեղական տուրքը:

Մեկնաբանություններ (2)

առակ
Խոզերն անտառում ժողով արեցին ու որոշեցին որ այսուհետ այլոց թողաց «բարիքը» չուտեն, քանի որ իրենց համար դա անպատիվ բան է: Բայց մի օր ճստիկ մի խոզ տեսավ մեծին, որը «բարիք» էր ուտում մեծ ախորժակով: Ի՜նչպես, գոչեց, չէ որ օրենք ունենք դրա մասին եւ առաջինը Դուք քվեարկեցիք: Ասաց ոչինչ, կտրիր ձայնդ: Հիմա կնդունենք լրացում, առ այն, որ մեծերին դա կարելի է՝ «բարիքի» թարմ ու մեծ լինելու դեպքում:
Սովմինից
Ինչ էլ ճիշտ իրա շեֆի (հայկ դավթյանի) ճաշակին ու համբավին հարմար իր են գտել՝ ճանապարհը փակելու համար: Էս մարդիկ չհասկացան, որ իրենց գեղի վարք ու բերքերը մայրաքաղաք ու սովմին պետք չէ բերել: Վայ քո գլխավոր խոհրդականի խորհուրդը լսողին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter