HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժայռը կպայթեցնեն

Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու 35-րդ կիլոմետրին հարակից ժայռից հնարավոր քարաթափումները կանխելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունը Կառավարության հանձնարարությամբ կիրականացնի ժայռի պայթեցման աշխատանքներ։

 

Պայթեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությունը պայմանագիր է կնքել մասնագիտացված «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ, որի պայթեցնող մասնագետները` ԱԻՆ աշխատակիցների հետ միասին, արդեն մեկ շաբաթ տեղանքում իրականացնում են ուսումնասիրություններ և նախապատրաստական աշխատանքներ։

Քարաժայռի մատչելի վայրերում կառուցված փայտյա հարթակներից, իսկ դժվարմատչելի վայրերում` պարաններով կախված վիճակում, փրկարարների աջակցությամբ մասնագետները քարաժայռի վրա հորատել են 150 հատ մինչև մեկ մետր խորությամբ հորիզոնական անցքեր։

Արհեստական քարաթափումից ավտոճանապարհը չվնասելու նպատակով ճանապարհի ասֆալտյա մակերեսը ծածկվել է 1000 խմ բնահողով։

Այդ աշխատանքներն Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացրել է Տրանսպորտի և կապի նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի հետ։ 

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրում արհեստական քարաթափման աշխատանքները նախապատրաստելու և իրականացնելու նպատակով դեկտեմբերի 21-24-ը նշված տեղամասում գործում է միայն մեկ երթևեկամաս, իսկ դեկտեմբերի 24-ին` պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով, հիշյալ տեղամասը փակ է լինելու երթևեկության համար: Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կազմակերպվելու է Մ-6-Դսեղ-Մարց-Մ-6 շրջանցիկ ճանապարհով: Այս մասին հայտնում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter