Կասկածելի եռյակը բերման է ենթարկվել
Երեկ գիշերը՝ ժամը 23:50-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Մայիսի 9-ի փողոցից բերման են ենթարկել երեք երիտասարդի. նրանց մոտ հայտնաբերվել է 28 գրամ կանաչ գույնի կանեփանման զանգված և գաղտնի փականով ծալովի դանակ:
Բերման ենթարկվելիս երիտասարդները Մայիսի 9-ի փողոցի թիվ 11/Ա շենքի բակում դեն են նետել իրենց մոտ եղած պոլիէթիլենային պարկը, որի մեջ հայտնաբերվել են բանալիների կապոցներ, կանացի 2 զուգագուլպա և սրածայր գործիքներ:
«Նշանակվել են դատաքիմիական և դատատեխնիկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել