Քրեական գործ` հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ:
Գլխավոր հարկադիր կատարողից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գլորիա Ֆուդ Կո» ՍՊ ընկերության տնօրենը 2008թ. հոկտեմբերին դուրս գրված ժամկետանց ապրանքների ԱԱՀ-ի գումարը պետական բյուջե վճարելուց խուսափելու դիտավորությամբ այդ ամսվա համար հարկային մարմնին ԱԱՀ հաշվարկ չի ներկայացրել:
Ըստ այդմ խախտվել է «Ավելացրած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները եւ պետական բյուջե չի վճարվել ավելի քան 4 մլն դրամ:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն` նախաքննություն կատարելու համար: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել