HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի հրապարակել է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի արդյունքները

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) արդյունքները:

Իրենց ամենօրյա կյանքում կոռուպցիային առնչվող քաղաքացիների անձնական փորձի վերաբերյալ աշխարհի ամենաընդգրկուն այս հարցման վերջին տվյալները ցույց են տալիս, թե ինչպիսի կոռուպցիոն դրսևորումների են առնչվում մարդիկ և որքան հեռու պետք է գնան պետությունները կոռուպցիայի դեմ պայքարում:

Ըստ հետազոտության' հարցմանը նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում աշխարհում 4-ից մոտավորապես 1-ը կաշառք է վճարել' օգտվելու համար որևէ տեսակի հանրային ծառայություններից:

«Այսպիսով, զարմանալի չէ, որ հարցման մեջ ընդգրկված բոլոր երկրներում էլ հարցվածների մեծ մասը գտնում է, որ իրենց երկրների իշխանությունները բավարար հաջողությամբ չեն պայքարում կոռուպցիայի դեմ»,- գրում է կազմակերպությունը:

Լավ լուրն այն է, որ աշխարհում հարցվածների ավելի քան կեսը, և մանավանդ երիտասարդները, համաձայն են, որ հասարակ քաղաքացիները կարող են ինչ-որ բան փոխել:

Մինչև 24 տարեկան հարցվածների 58 տոկոսը նշել է, որ իրենք զգում են, որ ունակ են ինչ-որ բան փոխելու: Մինչև 55 տարեկան հարցվածների մեջ այդպես է կարծում նրանց կեսը:

Հարցվածներին խնդրվել է նշել, թե որոնք են իրենց ընկալմամբ առավել կոռումպացված ինստիտուտները: Առաջին երկու տեղերը կիսել են ոստիկանությունը և ընտրովի պաշտոնյաները, որոնց դեպքում հարցվածների 36-ական տոկոսը գտնում էր, որ նրանք մեծապես կոռումպացված են:

Հարցումն անցկացվել է աշխարհի 119 երկրներում և տարածքներում: Հարցազրույցներն անցկացվել են 162,136 չափահաս անձանց հետ 2014թ. մարտից 2017թ. հունվար ժամանակաշրջանում: Հարցման մանրամասները հրապարակված են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter