HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև տրանսպորտի, կապի, ճանապարհաշինության և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավորությունները։

Կողմերը կարծիքներ են փոխանակել Չինաստանի համար պետական կարևորություն ներկայացնող Մետաքսի ճանապարհի վերականգնման վերաբերյալ։ Անդրադարձ է եղել նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։

Ըստ հաղորդագրության` դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկու երկրների միջև հնարավոր ծրագրերի իրականացման գործընթացներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter