
Մեկնարկել է հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանսը
Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում այսօր մեկնարկել է Հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանսը (Global Investigative Journalism Conference):
Չորսօրյա կոնֆերանսը (նոյեմբերի 16-19) ներառում է շուրջ 120 պանել, աշխատաժողով և հատուկ միջոցառում: Կոնֆերանսն առաջին անգամ կազմակերպվել է Կոպենհագենում 2001թ-ին և մինչ այժմ հյուրընկալել շուրջ 5000 լրագրողի աշխարհի տարբեր երկրներից:
Հետաքննող լրագրողների համաշխարհային կոնֆերանսը տեղի է ունենում երկու տարին մեկ, իսկ այս տարի այն համատեղվել է Աֆրիկայի հետաքննող լրագրողների միջազգային 12-րդ կոնֆերանսի հետ: Ամեն անգամ կոնֆերանսը հյուրընկալում է Հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցի անդամ կազմակերպություններից մեկը:
Նշենք, որ «Հետք»-ը Հետաքննող լրագրողների համաշխարհային ցանցի (Global Investigative Journalism Network) անդամ է:
Մեկնաբանել