
«Ամեն տարի Վան Գոգի ծննդյան օրը նրա հետ սելֆի եմ անում»
Անի Գեւորգյան
Արդեն երեք ամիս է, ինչ 19-ամյա Մանու Հարությունյանը Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի է: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա արդեն երկու անհատական ցուցահանդես է ունեցել, նաեւ մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Մանուն համոզված է, որ արվեստում հաջողության հասնելու համար ամենակարեւոր երկու պայմաններն են համառությունն ու ակտիվությունը:
«Հիմնականում էն ուսանողներն են տարված նկարում, ովքեր այնքան էլ ապահովված չեն, բայց շարունակում են նկարել, չնայած որ նկարչությունը թանկ բան է, գումար արժե: Եթե նկարչությունը քոնն է, քեզ երբեք հանգիստ չի տա, դու պետք է նկարես: Կարեւոր չէ, թե ինչով: Ես ուզում եմ զբաղվել նկարչությամբ եւ դրանով վաստակել: Եթե չկարողանամ, ուրեմն ինձ հաղթել են»,- ասում է նա:
Մանու Հարությունյան. «Ինձ դուր են գալիս գույները ու դրա պատճառն ամենեւին այն չէ, որ ուզում եմ բոլորից տարբերվել: Ուղղակի ես այսպիսին եմ»:
«Ես իմպրեսիոնիզմի հետեւորդ եմ ինձ համարում, իմը գեղանկարչությունն է»:
«Ուսանողական կյանքում դեռեւս նոր բան չեմ տեսել, որեւէ նոր բան ինձ համար չեմ բացահայտել, բայց հավատում եմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է»:
«Հիմա նկարչության տարբեր ձեւեր ենք սովորում, հաստոցներ ենք օգտագործում, կարեւոր է սովորել ու իմանալ նկարչության բոլոր ձեւերը, անգամ եթե դրանցով հետագայում չես զբաղվելու»:
«Միշտ դրական եմ մտածում, միտքը իրական է դառնում»: Մունկի Ճիչը` Մանուի կոշիկներում:
![]() |
![]() |
Մանու Հարությունյան. «Երբ միտքիս նոր բան է գալիս, կարեւոր չէ, թե որտեղ եմ ու ձեռքիս տակ ինչ է, միանգամից նկարում եմ, որ չկորի»:
«Սա իմ ակնոցն է, որի մի կողմը Վան Գոգի գիշերն է, մյուս կողմը` ցերեկը: Ես աշխարհին նայում եմ այս ակնոցներով»:
«Ամեն տարի Վան Գոգի ծննդյան օրը նրա հետ սելֆի եմ անում»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել