HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիական ընկերությունը հետաքրքրված է ներդրումներ կատարել Հայաստանի անասնապահության ոլորտում

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հյուրընկալել է  գյուղատնտեսական կենդանիների արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող ֆրանսիական առաջատար «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչներին` անասնապահության ոլորտում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Անասնապահությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի և այսօր զբաղեցնում է Հայաստանի գյուղատնտեսության շուրջ 50%-ը: Միևնույն ժամանակ մենք դեռ մեծ դաշտ ունենք  ներդրումներ կատարելու և զարգացնելու  ոլորտը, ուստի բաց ենք ու պատրաստ քննարկել  տարբեր առաջարկություններ»,- նշել է գյուղատնտեսության նախարարը:

Իգնատի Առաքելյանի առաջարկով կողմերը քննարկել են  ՀՀ-ում տոհմաբուծարանների հիմնական պետական ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:

Ընկերության ղեկավար Ժան Պոլ Բուայեն նշել է, որ Հայաստանն  անասնապահական առևտրի համար բարենպաստ աշխարհագրական դիրք ունի, ինչպես նաև հրաշալի լեռնային արոտավայրեր, և իրենք հետաքրքրված են և ոգևորված Հայաստանում ներդրումներ կատարել:

Գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպումից հետո «Ժան Պոլ Բուայե» ընկերության ներկայացուցիչները  գյուղատնտեսության նախարարությունում հանդիպել են նաև մի շարք անասնաբուծական ընկերությունների հետ և քննարկել համագործակցության հնարավորություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter