Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն
Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Այս մասին նշված է կառավարության պաշտոնական կայքում։
Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել հանրային կառավարման, գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել