HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այդ իրավունքը չունեն առանց վերեւների ցուցումների

Այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը պաշտոնական մեկնաբանություններ եւ պատասխաններ է հայցել Կրթության եւ գիտության նախարարից ու Լոռու մարզպետից Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացի վերաբերյալ: 

«Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության ընթացքի մասին տարածված լուրերից ու տեսանյութից, ինչպես նաեւ տնօրենի թեկնածու Արմեն Նիազյանի ինձ ուղղված դիմումից ենթադրում եմ, որ տնօրենի թափուր տեղի համար հայտարարվող մրցույթի ընթացակարգում կան որոշակի խախտումներ, որոնց անմիջական պատասխանատուն Դուք եք: Դեռեւս հուլիսին Ա. Նիազյանը դիմել է խորհրդին այն հարցով, թե խորհուրդն ինչո՞ւ չի հայտարարում մրցույթ, երբ 2011թ. հունվարից տնօրենի պաշտոնը մնացել է թափուր: Դիմումին ի պատասխան տրվել է Խորհրդի արձանագրությունից քաղվածք, որի մեջ գրված է. «այդ իրավունքը չունեն` առանց վերեւների ցուցումների»: 

Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7 –րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում պատասխանել հետեւյալ հարցերին ու տրամադրել հետեւյալ տեղեկությունները. 

ՀՀ  հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենի ընտրությանը մասնակցած ԿԳ նախարարության ներկայացուցիչը արձանագրո՞ւմ է ընտրության գործընթացը եւ ներկայացնում Ձեզ:

Եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացի մասին ԿԳ ներկայացուցչի արձանագրությունը:

Դպրոցի կառավարման խորհրդի կազմում ո՞վ է եղել ԿԳՆ ներկայացուցիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter