HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ ռազմական ոստիկանության պետը փոխվեց

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Բաբայանին Հայաստանի Հանրապետության վար­չական վե­րաքննիչ դատարանի դա­տավոր նշանակելու մասին` դադա­րեց­նելով նրա` Հայաստանի Հանրա­պե­տու­թյան վարչական դատարանի դատավորի լիազորությունները:

Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով, գնդապետ Արամ Տեր-Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից, իսկ գնդապետ Արմեն Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter