HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վրացական պարարտանյութով չեն հետաքրքրվում

Գյուղացիների հող չմշակելու իրական պատճառներից մեկն էլ պարարտանյութի թանկ լինելն է: Այս օրերին շուկայում պարարտանյութի մեկ պարկի գինը տատանվում է 8-9 հազար դրամի շուրջ: Գյուղնախարարությունը միջնորդել է կառավարությանը, որպեսզի շուկայականից էժան գներով վրացական արտադրության պարարտանյութ ներկրվի հանրապետություն: Արտոնյալ պարարտանյութի 1 պարկն արժե 6700 դրամ: Այն գյուղացուն կհասնի 7000 դրամով' ներառյալ փոխադրման գումարը: Վճարում կատարելուց հետո պարարտանյութը գնորդին կհասնի մեկ շաբաթվա ընթացքում:

Գյուղացիներն ասում են, որ պարսկական պարարտանյութն ավելի որակյալ է, սակայն մի քիչ թանկ է: «Պարսկական արտադրության պարարտանյութ էինք ման գալիս, բայց հանդիպեցինք ոչ մի բանի: Հիմա մարդիկ ասում են' գումարները հավաքեք վրացական պարարտանյութը բերենք, դեռ ոչ մեկը տեղից չի շարժվել, որ 6700 դրամով պարարտանյութ գնի»,-ասում է Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանը:

Արագածոտնի մարզ ներկրվել է նաեւ 320 տոննա գարնանացան գարու սերմացու, որից 120 տոննան էլիտար է, իսկ 200-ը' առաջին վերարտադրության: Առաջին վերարտադրության գարին գյուղացուն վաճառվում է կիլոգրամը 70 դրամովով, իսկ էլիտար տեսակինը' 100 դրամով: Վերջերս էլ մարզ է ներկրվել 5 տոննա բարձր վերարտադրության եգիպտացորենի սերմացու: Եգիպտացորենով հետաքրքրվող համայնքներ դեռ չկան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter