HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկուհի Նաիրա Բալայանի պատասխանը «Ոչ երեխաների վաճառքին» նախաձեռնությանը

Այն ժամանակ, երբ ես հնարավոր բոլոր ատյաններում աղաղակում էի իրավապահ մարմինների կողմից իմ հանդեպ իրականացվող անօրինական գործողությունների և դատարանում շարունակաբար պաշտպանվող կեղծ դատական գործի մասին, հանրությունը անտարբեր մնաց այն բժշկի հանդեպ, որի շնորհիվ հարյուրավոր մանուկներ էին լույս աշխահ եկել` երբևէ թույլ չտալով բժշկական սխալներ:

Եվ սա չնայած այն հանգամանքին, որ ես բազմաթիվ նամակներ էի հղել ինչպես ՀՀ նախագահին, այնպես էլ գխավոր դատախազին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին, առողջապահության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին…

Այսօր հանկարծ ինչ-որ նորահայտ նախաձեռնություն «զարմանում ու զայրանում» է, թե ինչու է նույն այդ բժկուհին դեռևս աշխատում բժշկական հիմնարկում:

Ակնհայտ է, որ իմ նկատմամբ ցեխոտ պատվեր է կատարվում, այն էլ` խեղաթյուրելով գործում եղած փաստերը: Այն մարդիկ, ովքեր շահագրգիռ են ծանոթանալու գործի մանրամասներին, կարող են տեղեկանալ դրանց 24.08.11 թ. «Ժողովուրդ», 30.07.11 թ. «Նովոյե վրեմյա», 06.05.11 թ «Հայացք» և «Հրապարակ» օրաթերթում լույս տեսած հրապարակումներից:

Ի դեպ` և առողջապահության նախարարության, և Երևանի քաղաքապետարանի առողջապահության բաժնի կողմից գործի քննության ընթացքում հանձնաժողովներ էին ուղարկվել Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն` տվյալ դեպքի հետ կապված քննություն անցկացնելու համար, սակայն իմ կողմից կատարված որևէ խախտում չի հայտնաբերել:

Ի վերջո, նույնիսկ այն դատական ակտը, որի դեմ ես մինչև վերջ պայքարում էի, չի ենթադրում աշխատանքի սահմանափակում կամ ազատում: Իսկ իրական հանցագործները` երեխային վաճառած մայրն ու «ադրբեջանցի» հայ գնորդը (երկուսն էլ նախկինում դատապարտված) շարունակում են մնալ ազատության մեջ: Գուցե վերոնշյալ շինծու նախաձեռնությունը իրական հացագործներով սկսի հետաքրքրվել…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter