
Հունվար-հոկտեմբերին արտահանումն աճել է 19.4%-ով, ներմուծումը՝ 24%-ով
Այս տարվա առաջին տասն ամսում (հունվար-հոկտեմբեր) Հայաստանն աշխարհի հետ մոտ 4.98 մլրդ դոլարի առևտուր է արել։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)` 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այս ցուցանիշն աճել է 22.4%-ով:
Այս ընթացքում ներմուծումն աճի ավելի արագ տեմպեր է գրանցել, քան արտահանումը:
Մասնավորապես, հունվար-հոկտեմբերին Հայաստանը ներմուծել է 3.234 մլրդ դոլարի ապրանք։ Այս ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 24%-ով աճել է:
Իսկ Հայաստանից արտահանման ծավալներն այս ընթացքում կազմել են 1.745 մլրդ դոլար (աճը՝ 19.4%):
Արդյունքում Հայաստանի արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 1.489 մլրդ դոլար է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել