
Արիաննե Կաոիլին նշանակվել է վարչապետի խորհրդական
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։
Այս մասին այսօր համապատասխան որոշում է կայացվել։
Ֆիլիպինուհի Արիաննե Կաոիլին շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինն է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ, 2016 թվականից՝ «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: Նա մասնագիտությամբ տնտեսագետ է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել