Մայրաքաղաքի անօթեւանները տեղափոխվում են ժամանակավոր կացարաններ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը նախաձեռնել եւ մինչեւ ամանոր շարունակելու է մայրաքաղաքի փողոցներում, բակերում, կանգառասրահներում եւ այլ տարածքներում գիշերող, մշտական բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը:
Երեւանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ եւ հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդե բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել է անօթեւանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը: Բժիշկների կողմից իրականացվում է համալիր բուժզննություն: Առողջական խնդիրներ ունեցողներին կմատուցվեն բժշկական համապատասխան ծառայություններ:
Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ հաշվառումից եւ խնդիրների գույքագրումից հետո, նախատեսվում է լուծել նաեւ անօթեւանների աշխատանքի տեղավորման եւ այլ հաստատություններ տեղափոխման հարցը:
«Գնահատելով խնդրի կարեւորությունն ու հաշվի առնելով վերջին շրջանում լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում այս թեմայի շուրջ անդրադարձերը, մենք հուսով ենք, որ կառավարությունը կցուցաբերի համապատասխան աջակցություն եւ մեր գործընկերոջ`աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել ծրագրի շարունակականությունը»,-նշել է վարչության պետը:
Խնամքի տակ անցած անօթեւանները նշել են, որ հատկապես ամանորից առաջ նման քայլի շնորհիվ իրենց համար սկսվում է երկրորդ կյանք: Այաս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել