Վթարային ջրանջատումներ Դիլիջանում, Վայքում և Արագածոտնի մարզում նոյեմբերի 22-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին ժամը 09։00-21:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Գետափնյա, Կալինինի, Իվանովո, Սայաթ-Նովա, 26 Կոմիսարներ փողոցների և Մյասնիկյան փող․ 1-ից-86 համարների ջրամատակարարումը,
-նոյեմբերի 22-ին ժամը 09։30-18:00 կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը,
-նոյեմբերի 22-ին ժամը 10։00-24:00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Օհանավան, Կարբի գյուղերի և Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել