HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչի՞ դիմաց է «ԱրմենՏելը» գումարներ գանձում

Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի մի խումբ բնակիչներ դիմել են «Հետքին»՝ խնդրելով բարձրաձայնել «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը ապրանքանիշը` Beeline) կողմից մատուցվող ինտերնետայի կապի ցածրորակության մասին: Նրանք նշում են, որ լավագույն դեպքում ընկերությանն տրամադրած կապն ապահովում է մինչեւ 1.3 մեգաբիթ արագություն: «Իսկ ծանրաբեռնված դեպքում ընդհանրապես կապ չենք ունենում»,- դժգոհում է Սասուն Մատինյանը:   

Նա նշում է, որ մինեւ «ԱրմենՏելի» հայտնվելը թաղամասը այլ մատակարարներից լավ թե վատ ինտերնետային ծառայություններ ստացել է: «Երբ «Բիլայնը» դուրս եկավ,  իր ամպագորգոռ ռեկլամներով խոստանում էր էժան և բարձր արագությամբ կապ: Արդյունքում մեր պրովայդերները դուրս մնացին, իսկ «Բիլայնը» արդեն 1,5 տարի մեզ սպասեցնում է, թե տեսեք կաբելը քաշում ենք, կապը շուտով կլավանա»,- ասում է թաղամասի մեկ այլ բնակիչ եւ խնդրում իր անունը չհրապարակել: 

Ըստ դժգոհողների՝ իրենք՝ 25 բնակիչներ, մոտ կես տարի է՝ ինտերնետայի կապի դիմաց «ԱրմենՏելին» վճարում են ամսական 15 հազար դրամ: «Այս վարձավճարով մենք 24-ժամյա կապ պետք է ունենանք, բայց կարող է 5 րոպե կապ ունենանք, 5 ժամ չունենանք»,- ասում է մեկ այլ բաժանորդ Համլետ Թամազյանը: 

Սասուն Մատինյանը հայտնում է, որ թաղամասի 25 բաժանորդների անունից կապի ցածրորակությունը վերացնելու պահանջով դեռ նոյեմբերի 1-ին գրավոր դիմում են ուղարկել  «ԱրմենՏելի» ղեկավարությանը: 

«Մեր դիմումի համարը 12 663-ն է: Էսա 2 ամիս է՝ չեն պատասխանում: Անընդհատ զանգում ենք ընկերության տեխնիկական բաժնի պետ Սաշկովի ընդունարանի հեռախոսահամարով: Էնքան զանգել ենք՝ արդեն մեր զանգերին էլ չեն պատասխանում: Մեկ անգամ ասել են դիմումը  քննարկման փուլում է, էսա երկու ամիս է՝ դիմունի քննարկումը չի ավարտում»,- հավելում է Սասուն Մատինյանը:  

Այսօր բնակիչների նշած հեռախոսահամարով «Հետքի» զանգին պատասխանեց  «ԱրմենՏելի» տեխնիկական բաժնի կոորդինատոր Զառա Չլթչյանը: Գրավոր դիմումի կապակցությամբ նա վստահեցրեց, որ բնակիչներին ընկերությունը պատասխանել է. 

«Հարցը լուծվել է մասամբ: Ամբողջությամբ կլուծվի եղանակները լավանալուց հետ,- ասաց  Չլթչյանը եւ հավելեց,- մենք գրավոր ենք պատասխանել, ամեն օր էլ պատասխանում ենք: Հեռախոսով իրենք ամեն օր էլ զանգում են»:  

«Հետքը» փորձեց տեղեկություններ ստանալ նաև «ԱրմենՏելի» Ալավերդու բաժանմունքի գլխավոր մասնագետ Մելիք Ապրեսյանից: 

«Սանահին կայարանային թաղամասից կրակն ենք մնացել, տարածությունը երկար է, արագություն չի ստացվում ապահովել»,- ասաց Մելիք Ապրեսյանը:  

Մեկնաբանություններ (4)

Վեհարի
,,ԱրմենՏելի,, հեռախոսավարուհու քնքուշ ձայնը տեղեկացրեց` ,,Ըստ մեր նշանաբանի բաժանորդը միշտ ճիշտ է,,: Եկեք մի սուտ բան ասեմ և տեսնենք թե ինչպես եմ ճիշտ: Այսպես ուրեմն, երբ ,,ԱրմենՏելից,, հեռախոսահամար էի գնում, ինձնից պահանջեցին ընդամենը 800 դրամ և դեռ պարզվեց, որ քարտերից մեկում 400 դրամ գումար կա: Իսկ օրեր անց, երբ այդ նույն երկուհամարանոց փաթեթը սկսեցին վաճառել արդեն 400 դրամով, նոր բաժանորդներից շատերը պարզեցին, որ ոչ թե մեկ համարի գինն է 400 այլ զույգ համարներինը: Բաժանորդները, այսինքն մենք, ճիշտ էնք, և ,,ԱրմենՏելը,, մեզ երկու կոտ ոսկի է պարտք:
Վեհարի
Եթե կարիք լինի ես նույնպես կարող եմ փաստեր բերել «ԱրմենՏելի» աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների մասին: Սակայն տարօրինակն այն է, որ արդեն մի քանի ամիս է ինչ «ԱրմենՏելի» տնօրեն Իգոր Կլինկոյին նամակ եմ գրել մոդեմի յուրացման փաստի,` գողության փաստի մասին, սակայն մինչ օրս հատկապես այս նամակի պատասխանը չեմ ստացել:
Կարեն
Բիլայնը դա խայտառակություն է,նույնն է նաև Երևանում,ասում են մի բան բայց անում մի այլ բան,ամենալավը և որակովը դա Յուքոմն է,որը և չի խաբում և նույն գնով տալիս է 4-5 անգամ արագ և ամենակարեվորը սիմետրիկ ինտերնետ կապ,իսկ Բիլայնում դեռ մ.թ.ա. րգիտեմ որ դարն է ,անցեք Յուքոմին,և ամենակարեվորը մեր ազգային օպերատորին այլ ոչ թե ռուսական խաբեբաներին և անորակներին:
Անի
Մի առանձին թեմա է , թե բիլայնը , ինչպես է ապառիկով նոութբուքեր ձեռք բերած հաճախորդներին ամիսներ հետո փաստի առջև կանգնեցնում, իբրև թե չվճարած պարտքերի համար: Վերջերս նման մի պատմության մեջ ես ընկա. բայց ոչ մի կերպ չկարողացա շահերս պաշտպանել... շատ ծավալուն թեմա է, եթե կարիք լինի ես կարող եմ իմ օրինակը պատմել խմբագրության :Ուղակի բիլայնի հետ գործ բռնելիս զգույշ եղեք, պահեք բոլոր կտրոնները , աշխատեք յուրաքանչյուր ամիս պահանջել ձեր ամսեկան հաշվետվությունը , թե ֆիկսված հեռախոսակապի , թե ինտերնետի , թե այլ ծառայությունների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter