Կուտակային միջոցները եկամուտներ են ապահովում անգամ չաշխատելու դեպքում
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի գումարները կշարունակեն կառավարվել և մասնակցի համար ապահովել լրացուցիչ եկամուտներ` անգամ եթե անձը դադարել է աշխատել:
Եթե Դուք կուտակային բաղադրիչի մասնակից եք, արդեն որոշակի ժամանակահատված պետության հետ միասին կատարել եք կուտակային հատկացումներ և ինչ-ինչ պատճառներով դադարել եք աշխատել, ապա Ձեր կենսաթոշակային հաշվում կուտակված միջոցները, միևնույն է, կշարունակեն կառավարվել ֆոնդի կառավարչի կողմից և Ձեզ ապահովել լրացուցիչ եկամուտներով:
Մասնակցի կենսաթոշակային խնայողություններին ավելացող եկամուտները, փաստորեն, կապված չեն նրա աշխատելու հանգամանքի հետ. կառավարիչներիը շարունակում են այդ միջոցներով ներդրումներ կատարել` ապահովելով կուտակային համակարգի մասնակցի կենսաթոշակային խնայողությունների աճը:
Երբ մասնակիցը կրկին սկսի աշխատել, նա կվերսկսի կուտակային հատկացումների կատարումը, որոնք կփոխանցվեն նրա` արդեն իսկ գոյություն ունեցող կենսաթոշակային հաշվին, և կկառավարվեն նախկինում կուտակված կենսաթոշակային խնայողությունների հետ միասին:
Ավելին իմանալու համար` 114 անվճար թեժ գիծ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն - ԿՀԻԿ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել