HY RU EN

Սեդա Ղուկասյան

ԱԳՆ հաստիքացուցակը փոփոխվեց

Արտաքին գործերի նախարարության աշխատակազմը կավելանա։ Այս որոշումը ներառված էր կառավարության օրակարգում, բայց քանի որ չզեկուցվող էր, այդպես էլ չներկայացվեց, թե որն է նման նախագծի անհրաժեշտությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է՝ «Կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի՝ արտաքին գործերի նախարարության աշխատողների թվաքանակը սահմանելու մասին» N 692-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»։

Այդ հավելվածում ԱԳՆ աշխատակիցների առավելագույն թվաքանակը սահմանված է 309, այդ թվում՝ կառուցվածքային ստորաբաժանումներում՝ 281, «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունում՝ 28: Տեղեկացնենք, որ 2008 թվականի հուլիսի 3-ի որոշումը փոփոխվել է մի քանի անգամ. ըստ վերջին՝ 2016 թվականի փոփոխության՝ ԱԳՆ հաստիքացուցակը սահմանվել է 299:

* Նյութում փոփոխություն է արվել