
Բողոքի ակցիա` Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ
Այսօր` ժամը 14:00-ին, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջև տեղի կունենա բողոքի ցույց ընդդեմ ընտրակեղծիքների և «գողերի և ավազակների» կուսակցությունների:
Նշենք, որ նույն օրը ու նույն ժամին աշխարհի տարբեր քաղաքներում և Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում տեղի են ունենալու նմանատիպ ցույցեր:
Բողոքի ցույցին կմասնակցեն և ՀՀ, և ՌԴ քաղաքացիներ: Ցույցի սահմաններում մասնակիցները բեմականացված ներկայացմամբ կցուցադրեն, թե ինչպես են սովորաբար ընթանում «ընտրությունները» ոչ ժողովրդավարական երկրներում:
Նախաձեռնող խումբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել