HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում Հեռուստամարաթոն-2017-ի ընթացքում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի` երեկ կազմակերպած «Բերքառատ Արցախը» հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի` Արցախի տարածքում խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում եւ արևային էներգետիկ կայանների (solar power stations) տեղակայում։

Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 000 նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 000 ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: 

Այս տարվա խոշոր բարերաներն են.

Անանուն բարերար /ԱՄՆ/- 2.500.000 ԱՄՆ դոլար

Սամվել Կարապետյան- 2.250.000 ԱՄՆ դոլար

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան- 350.000 ԱՄՆ դոլար

Սամվել Ալեքսանյան- 200.000ԱՄՆ դոլար

Վարդանյանների ընտանիք- 125.000 ԱՄՆ դոլար

Վարուժան Գրիգորյան- 100.000ԱՄՆ դոլար

Բարսեղ Բեգլարյան-100.000ԱՄՆ դոլար

Անանուն բարերար /ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար

Բաղդասարյանների ընտանիք-/ԱՄՆ/-100.000ԱՄՆ դոլար

Հենրիկ Տեր-Ղուկասյան /Իրան/- 100.000ԱՄՆ դոլար

Վալեքս Գրուպ- 100.000ԱՄՆ դոլար

Վահե Կարապետյան- 60.000ԱՄՆ դոլար

Ժան Մարի Ատամիան- 50.000ԱՄՆ դոլար

Ալբերտ Բոյաջյան-50.000ԱՄՆ դոլար

 

Հ.Գ. Տվյալները կարող են փոփոխվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter