HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկահայ գործարարը համոզված է, որ ունեցվածքի համար իր «գլխին գործ են սարքել»

Հարգելի խմբագրություն, դիմում եմ ձեզ ակնկալելով արդար ու անկողմնակալ լրագրողական հետաքննություն, հուսալով, որ իրավապահ մարմիննը կսթափվեն ու ստվերում չեն թողնի այս գարշելի հանցագործության իրական կազմակերպիչներին:

 Ես Աբրահամ Ղուկասյանն եմ, 49 տարեկան, ԱՄՆ քաղաքացի, գործարար եմ: Միլիոնատեր չեմ, բայց բավարար գումարներ կարողանում եմ աշխատել, ստեղծել: Հայաստանում շատ փողատեր գործարարներ սիրում են կրկնել. «Ինձ մի հարցրեք, թե ինչպես եմ աշխատել իմ առաջին միլիոնը, մնացածի մասին` խնդրեմ», իսկ ես հակառակը՝ հպարտանալով եմ միշտ ասում, որ վաստակել եմ, իմ աշխատասիրությամբ, իմ ձեռքերով, իմ խելքով: 1987թ.-ից կոշիկի նորոգման աշխատանքով 0-ից եմ սկսել ու 2 տարվա ընթացքում 8 քմ տարածք արհեստանոցս՝ 210 քմ եռահարկ շենք ու լուրջ արտադրամաս դարձրել: 21 տարեկանում 60-ից ավելի աշխատողի եմ ղեկավարել, բոլորի կողմից սիրված ու հարգված եղել, շատերի հետ էլ գործից դուրս նաև ընկերներ մնացել:

1991թ.-ին ընտանեկան հանգամանքներով պայմանավորված տեղափոխվել ենք ԱՄՆ … մի քանի տարի հետո հեռավոր ու անծանոթ Կալիֆոռնիայում դատարկ գրպաններով ու միայնակ մարդու կարգավիճակում եմ հայտնվել, բայց աշխատասեր մարդ եմ, չեմ հուսահատվել: Ամեն օր դաշտերում ապրելով, դաշտերում գիշերելով, քնելով, սնվելով, դաշտերում հիվանդանալով, հիվանդություն ձեռք բերելով օրը 15-16 ժամ աշխատել եմ ու գումարներն ետ գցել, տնտեսել: Իմն եմ ստեղծել, վարձել, գնել, ու ըստ իմ մշտական սովորությանս՝ աշխատածս գրեթե ամբողջովին անընդհատ ներդնելով՝ մեծացրել:

2007 թվականին, երբ արդեն ստեղծել էի այնքան կարողություն, որ կարող էի նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդնել, ինչի ցանկությունը սրտանց եմ միշտ ունեցել, չհապաղեցի, այդպես էլ արեցի: Ես ոչ միայն ֆինանսներ ու գյուղատնտեսական տեխնիկա եմ բերել ու ներդրել իմ սիրելի ծննդավայրում, այլ նաև՝ տարիների աշխատանքային արդյունավետ փորձս ու հմտությունս, համոզված լինելով, որ այդ ամենն անում եմ ի բարօրություն մեր հայրենիքի, իմ ծննդավայրի ու մեր հայրենակիցների: Ես իմ սարքած շինություններն ու վարած հողերը, ու ոչ էլ բազմացրածս կենդանիներին հո Ամերիկա չեմ տանելու: Իսկ փողը ես Ֆրեզնոյի դաշտերում եմ՝ ցանում ու դոլարի տեսքով քաղում, Հայաստանում՝ ներդնում ու միայն ներդնում եմ, ստեղծում ու միայն զարգացնում: Ու որ, կարծում եմ կարևոր է, ինչ որ անում եմ, կամովին, սրտանց եմ անում: Քաղաքական գործիչների կամ կուսակցությունների կանչերին երբեք չեմ սպասել, միշտ հեռու եմ մնացել: Ես գիտեմ մի բան, որ ով էլ լինի ղեկավար, հողի ու բերքի համար մեկ է, այն ստեղծել, մշակել, պահելու կարիք է զգում:
Ուզում եմ ասել, որ ես էլ այսպես եմ սիրում մեր երկիրը, փոքր տարիքից տատիս հետ ման եմ եկել ողջ Հայաստանով մեկ ու այդպես էլ սիրել մեր հողը: Բակում մարգեր փորելով, ծիլեր տնկելով ու տնկիներ ջրելով եմ սիրել մեր թուփը, ծառն ու ծաղիկը՝ Հայաստանը: Ես էլ մեր երկրին այսպես կարող եմ օգտակար լինել, ձեռք բերածս  գիտելիքներով, փորձով ու հմտությամբ, իմ համեստ հնարավորություններով, ինչպես որ անում եմ արդեն 10 տարի:

Իհարկե հաճելի է, երբ մարդը լսում, կամ նկատում է, որ գնահատվում է իր արած լավ գործը, այդպես ինձ հետ հաճախ է լինում ու ես դրանից միշտ լավ եմ զգացել, ավելի ոգևորվել ու ավելին անելուն տրամադրվել: Բայց այ շատ ցավոտ է, ու նույնիսկ արսափելի, երբ մտածում ու հասկանում ես, որ մի քանի կեղտոտ ստահակներ դաժան արյունոտ հանցագործություն էին կազմակերպել, որպեսզի ունեցվածքս խլեին:

Այսպես, 2017 թվականի հունվարի 23-ին Երևանում (Արարատյան 1-ին զանգված) մորաքրոջս տանն էի, 2 օր առաջ էի Ամերիկայից վերադարձել ու հետս էլ բավականին շատ գումար էի բերել, որի մասին մորաքրոջս տանը գիտեին, քանի որ մորաքրոջս աղջիկը՝ Նաիրա Սիրադեղյանն էր Հայաստանում իմ ՍՊԸ-ի գործադիր տնօրենը: Գիշերվա 1-ի կողմերը դուրս եկա իրենց տնից և իմ ավտոմեքենայով ուղևորվեցի տուն: Մոտավորապես 100-150 մետր հեռավորություն էի անցել, որտեղ ավարտվում են բազմաբնակարան շենքերն ու դեռ չեն սկսվել մասնավոր տների շարքը, հայելիների միջոցով նկատեցի որ իմ ետևից մեքենա է մոտենում բարձր արագությամբ, ես ամբողջովին աջ վերցրեցի, որպեսզի այն ինձ վազանցի, բայց այդ մեքենան ինձ չանցավ, լուսային ուժեղ և թույլ ազդանշանների միջոցով հասկացնում էր, որ կանգնեմ: Ձախ կողմի հայելու միջով ցանկանում էի տեսնել թե ով է իջնելու այդ մեքենայի ղեկից և այդ ժամանակ մեքենայիս առջևի աջ դուռը բացվեց և ես տեսա Սուրեն Հովհաննեսյանին, ով անմիջապես նստեց իմ մեքենան, նա հարբած էր: Նշեմ նաև, որ Սուրեն Հովհաննեսյանն իմ նախկին աշխատակիցն է, ինչպես նաև Նաիրա Սիրադեղյանի նախկին սիրեկանը: Սուրենը ասաց որ հետս խոսելու բան ունի: Ես ասացի, որ իր հետ ոչ-մի խոսելու բան չունեմ, բայց նա համառում էր, առանց ինձ լսելու շարունակում, որ ինքը իմ մոտից ոչ-մի գողություն չի արել և ես անարդար եմ իրեն հեռացրել, որ ես իրեն պիտի լսեմ: Ես էլի պահանջեցի որ մեքենայից դուրս գա, ու որ ինքը այդ վիճակում ընդունակ չի խոսելու:

Այդ ընթացքում իմ մեքենայի ձախ կողմի ետևի դուռը բացվեց և ինձ անծանոթ մի երիտասարդ փորձեց նստել մեքենաս: Ես խիստ ու պահանջկոտ տոնով նրան թույլ չտվեցի նստել  մեքենան: Եթե այդ տղան նստեր իմ մեքենան, նա կհայտնվեր իմ թիկունքում, և ես լինելով զգուշավոր մարդ և չսիրելով հարբած միջավայրեր, երևի մի 50 մետր հեռացա այտեղից ու կանգնեցնելով մեքենան կրկին Սուրենից պահանջեցի իջնել մեքենայից: Սակայն Սուրենը չէր իջնում մեքենայից, ու կրկին ու կրկին կրկնում, որ ինքը ոչինչ էլ չի գողացել, ինձ չի խաբել, որ ես պետք է պատասխան տամ իր անվան, հեղինակության հետ խաղալու համար: Ես նորից կրկնում էի, որ ոչինչ չունեմ իր հետ խոսելու, որ ինքը այդ վիճակում ընդունակ չի նորմալ խոսելու ու նույնիսկ հասկանալու: Տեսնելով որ համառում է, ես մեքենաս վարեցի իմ ճանապարհով: Սուրենը պահանջում էր, որ կանգնեցնեմ մեքենան և խոսենք, բայց ամեն անգամ իմ կանգնելուց հետո նա չէր իջնում մեքենայից, ու պահանջում, որ լսեմ իրեն:

Չցանկանալով նրա հետ անիմաստ վիճվել ես նրան ասեցի՝ հեսա հասնում ենք ձեր տան մոտ, կիջնես կգնաս տուն, հետո լուրջ կգաս կլսեմ ինչ ես ասում: Այդ ժամանակ մենք անցել էինք Մալաթիա հիվանդանոցի մոտից և շրջվելով ձախ մտել Հովնաթանի փողոց: Նշեմ, որ Սուրենը բնակվում է այդ տեղից մի-քանի հարյուր մետր հեռավորության վրա և տուն գնալու համար ես անցնելու էի այդ ճանապարհով: Լսելով իրեն տուն տանելու իմ մտադրության մասին, Սուրենը սկսեց բղավելով պահանջել, որ կանգնեցնեմ մեքենաս: Բայց իմ կանգնեցնելուց հետո նա էլի չէր իջնում ավտոմեքենայից: Այդպես կրկնվեց մի-քանի անգամ: Տեսնելով որ այլևս չեմ ցանկանում կանգնել և մտադրվել եմ իրան հասցնել իրենց տուն, Սուրենը սպառնաց որ իրեն դուրս կնետի մեքենայից և բացեց դուռը: Անմիջապես արգելակեցի, բայց նա չիջավ, դուռը փակեց ու դարձյալ սկսեց կրկնել, ասելով բառացի հետևյալը. «Դու չպտի գնաս, պտի մնաս ու մեզ պատասխան տաս»: Տեսնելով, որ չի իջնում, նորից վարեցի մեքենան, իսկ նա կրկին բացեց դուռը և ես էլի կանգնեցի: Այդպես կրկնվեց մի-քանի անգամ, ամեն անգամ նրա դուռը բացելիս ես կանգնեցրել եմ մեքենաս:

Վերջին անգամ երբ ես նրանից պահանջեցի փակել  մրքենայի դուռը, իրենց տան խաչմերուկին երևի մի 50 մետր էր մնացել: Մեքենաս տեղից շառժելու պահին, ես ասացի հեսա հասանք ձեր տուն, նույն ակնթարթին Սուրենը բղավեց՝ չէ, ու դուռը բացելով իրեն դուրս նետեց: Ես անհանգստանոլու որևէ առիթ չունեի, քանի որ մեքենաս դեռ արագություն էլ չեր վերցրել, ինչով էլ պայմանավորված համոզված եմ որ նա չէր կարող վնասվել: Սակայն անցնելով երևի մի 50-70 մետր, ես կանգնեցի գրպանիցս հանելով հեռախոսս սկսեցի զանգահարել Նաիրա Սիրադեղյանին, ով իմ զանգերիր չճպատասխանեց: Զանգահարելու ընթացքում մեքենայիս միջից անընդհատ ետ էի նայում, մտածելով, որ Սուրենը տեսնելով կանգնել եմ, կարող է նորից մոտենա: Մի պահ ինձ հենց այդպես թվաց, անմիջապես մեքենաս տեղից պոկեցի, բայց մի-քանի մետր հետո հենց փողոցի մեջտեղում նորից կանգնեցի ու սկսեցի Նաիրաի 2-րդ հեռախոսահամարին զանգել, տեսնելով,որ չի պատասխանում գնացի տուն:

Առավոտյան ժամը 6-ին ձայներ լսեցի, դուրս եկա տանից տեսա երեք մարդ՝ Սուրենի հայրը, եղբորս տղան՝ Վահրամը, ով Սուրենի քրոջ ամուսինն է, և Սուրենենց հետ միասին նույն տանն է բնակվում: Երորդին այդ ժամանակ իմացա, որ նա էր գիշերը Սուրենի հետի տղան, ում թույլ չտվեցի նստել մեքենաս: Նրանք սկզբում ասացին, որ Սուրենը գիշերը տուն չի եկել: Պատասխանեցի, որ տեղյակ չեմ, հետո ասացին, որ Սուրենը անգիտակից վիճակում հիվանդանոցում է, որ շտապ օգնության մեքենան է փողոցում պատահական հայտնաբերել: Ճիշտն ասած չհավատացի, առաջին բանը որ մտքովս անցավ, այն էր, որ բլեֆ են անում, որ փող պոկեն: Նրանց ագրեսիվ պահվածքը, խոսելաձևը իմ համար տարօրինակ էր ու անընդունելի: Մի քանի ժամ հետո մի ոստիկան զանգեց և պահանջեց գնալ ոստիկանություն:

Մինչ այդ զանգը համոզված կարծում էի, որ ոչ մի հիվանդանոց էլ չկա, որ էդ ամենը ինձանից փող կորզելու հնարք է, իսկ ոստիկանի զանգից հետո, չնայած դարձյալ մնացի նույն կարծիքիս, բայց սկսեցի լուրջ անհանգստանալ, որ այդ ամենում նաև ոստիկան է խառնված: Ես, իհարկե, կարող էի գնալ ոստիկանություն, բայց չհամարձակվեցի, քանի որ ինչպես ասացի սկսեցի մտածել, որ դրանում ոստիկան էլ կա խառնված: Ոստիկանություն չգնալու մեկ այլ պատճառ էլ ունեի, ինչի մասին իմ համար շատ դժվար ու անհարմար է բարձրաձայնել: Չխորանալով պատճառների ու մանրամաների մեջ, միայն ասեմ, որ իմ մանկությունը ցավոք այնպես է դասավորվել, որ ես մինչև հիմա գրել ու կարդալ չեմ կարողանում:

Նշեմ որ, Սուրենի հետ իմ հարաբերությունները գործնական են եղել: Նաիրա Սիրադեղյանի երաշխավորությամբ եմ 2016-ի ապրիլից իրեն գործի ընդունել: Իրենք ամուսիններ չէին, բայց երկար տարիներ միասին էին: Իսկ սեպտեմբերին անպատասխանատու աշխատելու, վստահությունս չարաշահելու և ՍՊԸ-ին վնաս հասցնելու համար հեռացրել եմ աշխատանքից և այլևս չեմ հանդիպել…

Հետագա օրերին, արդեն ԱՄՆ-ում տեղեկացա, որ հենց դեպքի հաջորդ օրը, Նաիրան զրուցել է Սուրենի հարազատների՝ հոր, քրոջ, ու Վահրամի հետ, հետաքրքրվել Սուրենի վիճակով ու անընդատ այս միտքն է արտահայտվել՝ «Ո՞նց, ինչ խղճով կարելի է 200.000 դրամի համար էդ դաժանությամբ ծեծել ու մահվան  դուռը հասցնել»: Բանն այն է, որ դեպքերի հետագա զարգացումները թույլ են տալիս կասկածելու, որ այս արտահայտությունը ուղղորդող՝ Սուրենի հարազատներին իմ դեմ տրամադրելու նպատակ է ունեցել: Ի՞նչ էր ուզում ասել, որ Աբոն «200 դոլարի համար մարդ ա ուզել սպանի՞»: Ես  բազմաթիվ աշխատողներ է ունեցել, նրանց թվում նաև տնօրեններ, որոնց նույնպես ֆինանսական պակասորդների պատճառով հեռացրել եմ: Ինձ ճանանչողները լավ գիտեն, որ նման դեպքերում ես, այսպես ասած «խաչ եմ քաշում» ու ՎԵՐՋ: Որովհետև շատ լավ եմ հասկանում, որ կորցրած կամ գողացված էդ գումարների ետևից ընկնելով ես ավելի էի կորցնելու: Կրկնում եմ, բազմաթիվ աշխատողներ եմ ունեցել, նրանց թվում նաև Վահրամը, որ ինձ մի քանի անգամ ավելի գումարներ են պարտք մնացել, որոնց ետևից երբեք չեմ ընկել ու ընդմիշտ մոռացել: Բայց էստեղ տարօրինակը նա է, որ դեպքի հենց առաջին օրվանից այս «200 դոլարի համար խեղճ տղուն մահվան դուռն է հասցրել» անհեթեթ վարկածը տարածողը Նաիրա Սիրադեղյանն է, ով 3-4 ամիս, ինչ Սուրենի հետ դադարեցրել էին իրենց անձնական կապը, անհանգստանում էր, թե ո՞նց է ետ ստանալու Սուրենի համար գրավ դրված իրենց (մորաքրոջս) տան ու ոսկեղենի 7-8 հազար դոլարը: Այստեղ ուզում եմ առաջ անցնեմ ու նշեմ, որ հետագայում ես տեղեկացա, որ Սուրենը այդ օրը ընկերոջ տանը ծննդյան արարողության սեղանից է շտապ վեր կացել: Դա եղել է այն նույն ժամին, երբ ես պատրաստվել եմ Նաիրա Սիրադեղյանի տնից դուրս գալ: Մինչև ես 5-րդ հարկից կիջնեի, հետո աստիճաններով կբարձրանայի իմ ավտոմեքենայի մոտ, նույնքան ժամանակահատվածն էլ բավարար էր Սուրենին, Եռաբլուրի հարևանությամբ «Ախպարաշեն» թաղամասից Արարատյան 1-ին զանգված հասնելու համար:

Ինձ զարմացնում է նախաքննության մարմնի այն պնդումը, որ Սուրենի հեռախոսին զանգեր չեն եղեղ: Միգուցէ հեռախոսի միջից են ջնջված եղել: Ես կասկածում եմ, որ հավուր պատշաճի ուսումնասիրված լինի այս կարևոր հանգամանքը: Վերջապես հենց վերջերս Սուրենին, ծննդյան սեղանի մասնակիցներից մեկն էլ է պատմել, որ դուրս գալուց առաջ նրան երկու անգամ հեռախոսազանգ է եղել, հետո Սուրենը շտապ դուրս է եկել: Նրան ուղեկցել է իր ընկերը՝ Տիգրանը: Տիգրանը էլ իր ցուցմունքում նշել է, որ երբ մոտեցել ու նկատել են իմ ավտոմեքենան, Սուրենը ասել է. «այ իրան պետք ա տեսնեմ»: Հարց է չէ՞ առաջանում, թե Նառա Սիրադեղյանի տնից իմ դուրս գալու մասին, ո՞վ կարող էր այդքան արագ Սուրենին տեղեկացներ:

Արդյո՞ք այս հանգամանքը քննիչի համար հիմք չի հանդիսանում կասկածելու, որ իմ հետ Սուրենի հանդիպումը կազմակերպված է եղել:

Բայց այսքանով էլ կասկածելի փաստերը չեն սահմանափակվում, այ օրինակ՝

1. որ դեպքի գիշերը Նաիրա Սիրադեղյանը, իր նոր սիրեկանի՝ և ևս երկու անձի հետ սաունայում են եղել, բայց արի ու տես որ ընդամենը 40 րոպե են մնացել, այսինքն՝ ավելի քիչ, քան դրա վառարանները կտաքանային:
Շատ ուշագրավ է նաև, որ Ամալ
յա Գրիգորյանը (մորաքույրս, Նառայի մայրը), այնպիսի հիվանդությաբ չի տառապում, ես ու հարազատներս երբևէ չենք լսել, որ նա շտապ օգնություն կանչելու առիթ ունենցած լինի, բայց այդ գիշերվան հաջորդող առավոտյան, երբ ոստիկանները Նառային են այցելել, շտապ օգնության աշխատողները Ամալիկի համար կանչով այնտեղ են արդեն եղել: Այդ ի՞նչ ահավոր լուր էր իմացել գիշերը կամ լուսադեմին տուն եկած աղջկա ու նրա վարքագծին լավ ծանոթ մայրը, (ով ենթադրվում է, որ իր աղջկա հետ բազմաթիվ անգամներ քննարկած կլիներ, թե Սուրենից ինչպես կարող են ետ ստանալ իրանց գումարները), որ շտապ օգնություն կանչելու աստիճան վատացել է:

Ամերիկա մեկնելուս սկզբնական շրջանում իմ մոտ կասկածներ չեն եղել, որ Նառան կարող էր այս շառ գործի մեջ դերակատարում ունենար, բայց հետզհետե դա ակնհայտ էր: Մի պահ եթե պատկերացնենք, թե ինչ շարունակական ընթացք կստանար, եթե Աստված մի արասցե Սուրենի կյանքը չհաջողվեր փրկել և ես էլ չհասցնեի ԱՄՆ մեկնել: Ըստ ցուցմունքների նրա հետ հանդիպող վերջին մարդը ես էի ներկայացվելու ու բնականաբար կկալանավորվեի: Այսինքն՝ կկապվեր իմ ոտ ու ձեռքը և դրսում իմ անելիքները միայն Նառայի միջոցով էի իրականացնելու: Խոսքը, ոչ միայն բիզնես գործողություններիս մասին էր, որ ամբողջովին հայտնվելու էր Նառայի տիրապետության տակ, այլ նաև՝ հետաքննական-դատական պրոցեսները, փաստաբաններով զբաղվելու այս գործը: Կարծում եմ սա է այն կարևոր հարցի պատասխանը, թէ իրադարձությունների այդ կերպ զարգացման դեպքում՝ փաստորեն Նաիրա Սիրադեղյանն էր օգտվելու: Ես հիմա սարսափով եմ պատկերացնում, թե նախնական կալանքի ընթացքում Նառայից որքան նամակներ էի ստանալու, այսպես կոչված «փափուկ բարձեր», որ այս կամ այն գործի, (փաստաբան և այլն) վճարելու համար ինչպես է «ստիպված»  իմ գույքն ու հողերս վաճառում:

Իսկ ամբողջ խնդիրն էլ նա էր, որ ինձ պատկանող հողերի տերը լինելու ցանկացող, այսինքն հողերիս վրա աչք տնկած մարդ կար: Նրանք եղբայրներ են (նրանց մասին ասում են, որ Հայաստանում մի ազդեցիկ նախկին պաշտոնյաի հովանավորյալներ են «Լոնդիկ» անունն են տալիս): Նրանց է պատկանում իմ հողակտորների անմիջապես հարևանությամբ հողերը: Ասեմ որ ես շատ ավելի վաղ եմ տեղեկացել, որ այդ մարդիկ ինձանից առաջ ցանկացել են գնել նաև իմ գնած հողերը, բայց ինչ-ինչ պատճառներով Ջանֆիդայի գյուղապետարանը նրանց չի վաճառել:
Իսկ եղբայրներից կրտսերն էլ, ոչ ավել, ոչ պակաս՝ Սուրենի ու Նաիրա Սիրադեղյանի բաժանվելուց հետո, դարձել է վերջինիս սիրեկանը: Եվ հենց նա է դեպքի այդ գիշերը Նառայի և ևս երկու հոգու հետ ընդամենը 40 րոպեյով սաունա գնացողը:

Կուզենամ նաև անրադառնալ տեսաերիզների առկայությանը: Փառք Աստծո, դրանք ինձ են հասել տուժողի ընտանիքի ու նախաքննության մարմնի ձեռքն ընկնելուց հետո: Ճիշտ է, ցավալի է, որ դրանք ճանանչելիության աստիճան պարզություն չունեն, բայց ուշադրությամբ դիտելու և տեսաերիզներում երևացող ավտոմեքենաների (դրանց թվում նաև իմ) ընթացքի դինամիկան էլ բավարար էր հասկանալու, որ դա ես չեմ և Սուրենին սպանել ցանկացողներին այլ տեղ պիտի փնտրեին:

Հ.Գ.

Ես հասկանում եմ, որ այս պատմության հետ կապված մարդկանց մոտ հարց է առաջանում, թե որ մեղավոր չեմ, այդ դեպքում ինչու եմ այդպես արագ հեռացել Հայաստանից :

Ամենայն անկեղծությամբ պատասխանում եմ, որ ի սկզբանե, նաև Ամերիկա մեկնելուցս հետո բավականին ժամանակ այն կարծիքին եմ եղել, որ տեղի ունեցածը ամբողջովին սարքոցի է, քանի որ սկզբնական շրջանում այն կարծիքին էի, որ այդ գիշերը Սուրենը իր ընկերների (որոնց գալուն էր նա սպասում ու դրա համար փորձում ինձ պահել (զադերշկա անել): Ավելին, կասկածել եմ ու կարծել որ նրա հիվանդանոցում հայտնվելու հանգամանքն էլ սարքոցի է, ու այդ ամենի նպատակը ինձանից փող կորզելն է: «Շառից» հեռու մնալու ներքին զգացողությունս պայմանավորված էր նաև ոստիկանական-քննչական մարմնի նկատմամբ վստահություն չունենալու հանգամանքը: Չեմ ասում, թե կարծել եմ, որ նրանք ի սկզբանե կեղծելու ցանկությունն ունեցած կլինեն, ոչ, բայց այն կարծիքին եմ, որ հայաստանյան իրավապահներն ու քննիչները շահագռգռված են քրգործերը հնարավորինս շուտ փակել: Իսկ  դա արդեն անհանգստացնող էր: Փաստորեն չեմ սխալվել, եթե նախնական կալանքի մեջ հայտնվեի, դրսում Նաիրա Սիրադեղյանի երկակի խաղը հենց դրան էր տանելու, որ ես դատվեի, իսկ նա ազատ ու ինքնուրույն տնօրիներ իմ ունեցվածքին :

Անհանգստանալուս հիմնավոր պատճառներից մեկն էլ  այն է, որ հիմա ամենայն անկեղծությամբ, բայց նաև ամաչելով ստիպված եմ խոստովանել, այն է, որ ես չնայած երեխա տարիքիցս անհագ սեր եմ ունեցել աշխատել ու աշխատելու հետ, բայց ճիշտ հակառակը՝ իմ մոտ ոչ հարազատներս, ու ոչ էլ աշխատասիրության ու վատ շրջապատից հեռու մնալու սովորությանս համար ինձ շատ սիրող դասատուներս, ամբողջ 8 տարվա ընթացքում ոչ մի կերպ չկարողացան կարդալ-գրելու նկատմամբ էլ իմ մեջ սեր ու հետաքրքրություն առաջացնել: Չեմ արդարանում, ուղակի ցավով փաստում եմ, որ տառաճանաչ չեմ, ու հիմա պատկերացնում ե՞ք, թե նման պարագայում որքան հեշտ կլիներ ինձ խաբելն ու այս կամ այն գրության տակ ինձանից ստորագրություն կորզելը: Այդ թվում դրսից, բնականաբար ոսկե սարեր խոստացող Նառայի կողմից վարձված փաստաբանների կողմից:

Ասել եմ, ու հիմա էլ կրկնում եմ՝ ես չեմ խոսափում հարցաքննվելուց, ես խույս եմ տվել ինձ անհասանելի-անհասկանալի թղթերի տակ ստորագրելու պրոցեսից, բայց չէ որ քննիչն առանց որևէ դժվարության կարող է, ասենք Skype-ով տելեկապ հաստատել ու դեմը նստած մարդու կարգավիճակից ոչնչով չտարբերվող հարցաքննություն իրականացնել:

Հարգանքներով՝ Աբրահամ Ղուկասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter