Արցախյան ազատամարտի մասնակցի որդին ոստիկանությանն է հանձնել մոտ 15 կգ աղացած «Տրոտիլ» պայթուցիչ նյութ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 27-ին, ժամը 17.45-ին, Արաբկիրի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Նորայր Լ.-ն և կամավոր հանձնել ալյումինե տարայի մեջ մոտ 15 կգ աղացած «Տրոտիլ» տիպի պայթուցիչ, «MOH-50» տիպի մարտական հակահետևակային բեկորային արկ և հայտնել, որ այն հայտնաբերել է իրենց տան 2-րդ հարկում, և որը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել