HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են Տավուշի մարզի տարածական պլանավորման նախագծերը

Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ կոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագրի» իրականացման վերաբերյալ, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են «Հայնախագիծ ԲԲԸ»-ի մասնագետները և քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ և համակարգմամբ՝ Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացը, մասնավորապես` Տավուշ-2, Տավուշ-3, Տավուշ-4 և Տավուշ-6 չափաբաժիններով նախատեսված նախագծերը:

Նախագծերի հեղինակները ներկայացրել են իրականացված աշխատանքը՝ կատարված փոփոխություններով և ելակետային ճշգրտումներով՝ Տավուշի մարզի գյուղական և քաղաքային համայնքների համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը, տարածքի հեռանկարային զարգացման հատակագծերը, ճանապարհատրանսպորտային, արտադրական, պաշտպանական, անվտանգության ենթակառուցվածքների հենակետային հատակագծերը, առաջարկվող լուծումները և ներդրումային ծրագրերը՝ խնդրի առարկա համայնքներում գյուղատնտեսության և արդյունաբերության, բնակչության զբաղվածության խնդիրների լուծման, ինչպես նաև՝ կրթամշակութային, մարզաառողջարանային և զբոսաշրջային ուղղությունների զարգացման համատեքստում:

Ամփոփելով ծավալված քննարկումը Նարեկ Սարգսյանն անդրադարձել է կատարված աշխատանքներին՝ նշելով, որ այն ստրատեգիական նշանակություն ունի և շատ կարևոր է նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter